Ապրիլի սկզբին ոչնչացված ադրբեջանցի հատուկ ջոկատային փոխգնդապետը պատրաստություն էր անցել ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի կողմից ջախջախիչ հակահարվածի արդյունքում ոչնչացված 40-ամյա ադրբեջանցի հատուկ ջոկատային, փոխգնդապետ Մուրադ Միրզաեւը ԱՄՆ-ում հատուկ նշանակության Ranger դասընթացն ավարտած միակ ադրբեջանցին էր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվականն կայքը:

Նշվում է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի բարձրագույն դպրոցի շրջանավար Մուրադ Միրզաեւը 1999 թվականի հուլիսից մինչեւ հոկտեմբեր ծառայել է Թուրքիայի ԶՈւ 4-րդ մոտոհրաձգային բրիգադում, որպես գումարտակի հրամանատար:

1999 թվականի հոկտեմբերից ծառայել է Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 2000 թվականից մինչեւ 2016 թվականի ապրիլին ոչնչացվելու օրը եղել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության խմբի հրամանատարի տեղակալը, ապա` հրամանատարը:

Ադրբեջանի հատուկ նշանակության խմբի հրամանատարին 2016 թվականի ապրիլի 2-5-ին ոչնչացրել են ԼՂՀ ՊԲ 18-20-ամյա զինծառայողները:

Ադրբեջանական որոշ աղբյուրների տվյալներով` այդ օրերին ԼՂՀ ՊԲ երիտասարդ զինծառայողները ոչնչացրել են Ադրբեջանի ՊՆ մոտ հարյուր հատուկ ջոկատայինների: Չնայած դրան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ նշանակության խմբի հրամանատար Մուրադ Միրզաեւին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհել:

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել