Իվետա Մուկուչյանը հաղթել է «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդելի քվեարկությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision's Next Top Model մրցույթում, որն առցանց քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Wiwibloggs կայքում ապրիլից սկսված քվեարկությունը մայիսի 12-ին դադարեցվել է: Ըստ կայքում հրապարակած տվյալների` Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն:

Հայաստանյան պատվիրակին հաջորդում են «Եվրատեսիլ-2016»-ում Ադրբեջանը (22.71%) և Բուլղարիան (6.95%) ներկայացնող երգչուհիները:

«Եվրատեսիլ- 2016» մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): Մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը LoveWave («Սիրո ալիք») ստեղծագործությամբ: Հայաստանի պատվիրակը, մայիսի 10-ին փայլուն ելույթ ունենալով առաջին կիսաեզրափակիչում, անցել է եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 14-ին: Իվետան հանդես կգա վերջինը` 26 համարի ներքո:

Հայերեն العربية English Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ