Ադրբեջանում Ալիեւի արձանը պղծած երիտասարդներին ազատելու համար պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել արձանից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի վրա «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» գրություն կատարելու մեջ կասկածվող NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մեմմեդովի եւ Գիյաս Իբրահիմովի նկատմամբ Բաքվի Խաթայիի դատարանը փակ նիստում 4 ամիս ժամկետով կալանման որոշում է ընդունել: Խոշոր չափերի հասնող թմրանյութ պահելու եւ շրջանառելու հոդվածով մեղադրանքով նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատարանում նրանց ասել են. «Արձանից ներողություն խնդրեք, ազատենք»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը:

Երիտասարդների մերձավորները լրագրողներին հայտնել են, որ տղաներն անգամ սիգարետ չեն ծխում, ուրչ մնաց թմրանյութ օգտագործեն:

Երիտասարդների փաստաբան Էլչին Սադըգովը լրագրողներին ասել է, որ դատարանի կողմից նրանց նկատմամբ թմրանյութի հետ կապված մեղադրանքի առաջադրումը կապված է Հեյդար Ալիեւի արձանի հարցի հետ:

«Նրանց մեղադրեցին թմրանյութի հարցով: Ինքնագլուխ, բռնությամբ ներխուժեցին տուն: Խուզարկության ժամանակ տնեցիներց ոչ մեկը չի մասնակցել: Տղաները բոլորովին կապ չունեն թմրանյութի հետ», -ասել է նա:

Փաստաբանն ասել է, որ Գիյաս Իբրահիմովը հրաժարվել է հարցաքննության ժամանակ խոշտանգումներով տված իր ցուցմունքներից:

«Նրանք համառում են, որ հենց այդ տղաներն են արձանի վրայի գրության հեղինակները: Դատարանում նրանցից պահանջել են արձանի առաջ ներողություն խնդրել: Ասել են, որ համաձայնեք ներողություն խնդրելու ժամանակ AzTv-ն նկարահանի, ազատ թողնենք ձեզ», -լրագրողներին հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մեմմեդովի մոտից 2, 904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կգ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2, 607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին:

Ենթադրվում է, որ երկու երիտասարդ ակտվիստները ձերբակալվել են Հեյդար Ալիեւի արձանի շուրջ գրված լոզունգների պատճառով:

NIDA երիտասարդական շարժումն այդ առնչությամբ հայտարարել է, որ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ նրանց կասկածում են մայիսի 10-ի գիշերը` Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, նրանք նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներեն եւ անգլերեն Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում`Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ կատարելու մեջ:

Հեյդար Ալիեւի` այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն երիտասարդներին թմրանյութերի հետ կապված մեղադրանք է ներկայացրել նրանց մոտ երեք օր ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո` մինչ այդ հրաժարվելով հայտնել նրանց ձերբակալության մասին:

Խոշոր չափերի թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12-ական տարվա ազատազրկում է սպասվում:

Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատաող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնավորներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել են խղճի բանտարկյալ:

Հայերեն العربية Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով