Թուրքիան սպառնացել է փախստականներին ուղարկել Եվրոպա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն Եվրամիությանը սպառնացել է փախստականներին ուղարկել Եվրոպա, եթե Եվրոպայի Խորհրդարանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցում բացասական որոշում ընդունի վաղը տեղի ունենալիք նիստում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Քուզուն հայտարարել է twitter-ի իր էջում արած գրառման մեջ:

«Եվրոպայի Խորհրդարանը մայիսի 12-ին պետք է քննարկի թուրք քաղաքացիների համար դեպի Եվրոպա առանց վիզայի դռները բացելու հարցը: Եթե սխալ որոշում ընդունվի, մենք փախստականներին կուղարկենք Եվրոպա», -սպառնացել է նա:

Բրյուսելյան EUobserver ինտերնետ-թերթն այսօր հայտնել է, որ Եվրախորհրդարանը Թուրքիայի համար դադարեցրել է վիզայի չեղարկման շուրջ աշխատանքները:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը եւ քաղաքական խմբակցությունների առաջնորդները հանձնարարել են դադարեցնել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքն ազատականացնելու համար Բրյուսելի կողմից սկսված աշխատանքները, թերթին հայտնել է Նիդերլանդներից պատգամավոր Յուդիթ Սիպպելը:

«Շուլցն ասել է, որ մենք կվերսկսենք աշխատանքները, երբ Թուրքիան կատարի բոլոր 42 պայմանները», -ասել է Սիպպելը:

Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը եւ Թուրքիան չեղյալ են հայտարարել մայիսի 13-ին Բրյուսելում ծրագրված բարձ մակարդակի երկկողմանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմն ազատականացնելու հարցը:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին եւ Եվրոպայի Խորհրդին հանձնարարել էր հանել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջը կատարի վիզայի չեղարկման համար մնացած 5 պայմանները եւս: Դրանց թվում են կոռուպցիայի կանխման միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ բանակցություններ անցկացնելու մասին համաձայնագիրը, բոլոր անդամ-երկրների հետ դատական համագործակցությունը, տվյալների պաշտպանության գծով կանոնները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելը եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով օրենսդրության վերանայումը:

Դրանից անմիջապես հետո Էրդողանը քննադատել է ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքի փոփոխության հարցում ԵՄ կողմից Թուրքիայի նկատմամբ «ճնշումը»:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Եվրահանձնաժողովը ծրագրում է հավանության արժանացնել Թուրքիայի հետ վիզաների չեղարկումը, եթե Անկարան կատարի մի շարք պայմաններ:

Մայիսի 4-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը հայտարարել էր, որ Թուրքիայի Եմ անդամակցությունը հնարավոր չէ անգամ առաջիկա տասնյակ տարիներին:

Նույն օրը Վիշեգրադյան խումբը (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարի) եւս հայտարարել էր, որ ճիշտ քայլ չի համարում ԵՄ կողմից Թուրքիայի համար վիզայի չեղարկումն ավելի վաղ, քան Ուկրաինայի եւ Վրաստանի համար:

Եվրախորհրդարանում եվրոպական ազգերի եւ ազատությունների խորհրդարանական խմբակցությունն իր հերթին եւս դեմ էր հանդես եկել եւ հրաժարվել պաշտպանել Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմի սահմանումը ԵՄ կողմից:

Հայերեն العربية English

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով