Տարածաշրջանային

Եվրախորհրդարանը դադարեցրել է աշխատանքը Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու շուրջ

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը դադարեցրել է աշխատանքը Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները դադարեցրել են աշխատանքը Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ Շենգենյան տարածք առանց մուտքի արտոնագրի թողնելու ծրագրերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է euobserver.com-ը:

Հոլանդացի եվրապատգամավոր Յուդիթ Սարգենտինին նշել է, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դադարեցրել է գործընթացը, քանի որ Թուրքիան չի կատարել ԵՄ` առանց վիզայի ռեժիմի համար առաջադրված նախապայմանները: «Շուլցն ասել է, որ մենք գործընթացը կսկսենք միայն այն ժամանակ, երբ 72 նախապայմաններն էլ կատարվեն»,- ասել է Սարգենտինին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում