Տարածաշրջանային

Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք Է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:

Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք Է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնրավոր Է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում