Տարածաշրջանային

Իրանն ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն է հայտնել Ասադին

1 րոպեի ընթերցում

Իրանն ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն է հայտնել Ասադին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Դամասկոսում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում իր երկրի հանձնառությունը` հույս հայտնելով, որ սիրիական ժողովուրդն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արագ հաղթանակ կտանեն ահաբեկչության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատմության մեջ աննախադեպ են այն հսկայական ջանքերը, որը Ձեր ղեկավարությամբ (խմբ. -Ասադի) ներդրում են ժողովուրդն ու Սիրիայի կառավարությունը: Չնայած այս պատերազմում եղած անկումներին ու վերելքներին, հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ այս հակամարտության հարցում ապահովված են հաջողությունն ու հաղթանակը»,- Ասադի հետ հանդիպմանը Դամասկոսում ասել է Վելայաթին:

Նա ընդգծել է, որ Իրանը կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ, քանի որ դա սպառնում է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի անվտանգությանը: Վելայաթին ընդգծել է, որ Իրանն այս հարցում կօգտագործի ունեցած բոլոր հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում