Հայտնի են դարձել ԼՂՀ-ի դեմ ապրիլի սկզբին մարտերի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցությունների սեղան:

«Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երեւում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի», -նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է:

OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ եւ ԼՂ-ի միջեւ, ինչի համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԼՂ-ում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղություններով հարձակում գործելու մեջ:

Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ իր ագրեսիայի արդյունքում կրած կորուստի իրական չափը: Meydan TV-ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող եւ միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Հայերեն العربية Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել