Դժվար է Թուրքիայում հայ լինել. Էլիֆ Շաֆաքի հոդվածը «Գարդիան»-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հեղինակավոր «Գարդիան» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը:

Նա պատմում է, որ նախքան վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալու հետ կապված խառնաշփոթը, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման առիթ էր դարձել գրող Օսկար Ուայլդը, ում չիմանալով՝ իշխող կուսակցության անդամներից մեկը շփոթել էր «Օսկար» մրցանակաբաշխության հետ:

«Երբ նրանք չեն քննարկում Ուայլդին, պատգամավորները զբաղված են բռունցքների հարվածներ փոխանակելով: Նրանց անձեռնմխելիությունը վերացնելու շուրջ քննարկումների ժամանակ (մի գործողություն, որը կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների դեմ դատական գործերի հարուցման և ազատազրկման) հայ պատգամավոր Գարո Փայլանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամների կողմից բռունցքներով և ոտքերով հարվածներ ստացավ և դարձավ ատելություն պարունակող նրանց խոսքերի թիրախը: Փայլանն ասաց. «Այն, ինչ նրանք չեն կարող ժխտել, հետևյալն է. հայկական ինքնություն ունեցող անձը բացահայտում է նրանց ստերը և շարունակում է պինդ կանգնել»:

Դժվար է Թուրքիայում հայ լինել: Կամ քուրդ, կամ ալևի, կամ գեյ, կամ հրեա, կամ կին, կամ ցանկացած մեկը, ով չի համաձայնվում այն բաների հետ, ինչ կատարվում է երկրում»,- գրում է Շաֆաքը: Նա նշում է, որ երկրում այլևս չկա բազմազանություն, խոսքի ազատությունը ևս վերացել է: Երկրում իշխում է «նույնականության գաղափարախոսությունը», որը ստեղծվել է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի կողմից:

Անդրադառնալով Դավութօղլուի հեռանալուն` Շաֆաքը նշում է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերափոխել նախագահական ռեժիմի` իշխանության մենատիրություն ունենալով: Շաֆաքն ասում է, որ երկրում ընդդիմությունը գործում է հատվածաբար, մասնատված է և բարոյալքված: Մեծ վերահսկողություն կա սոցիալական մեդիայի վրա. Թուրքիան առաջինն է Twitter-ից գրություններ հեռացնող երկրների շարքում:

«Ամեն բան փոխվում է Թուրքիայում և փոխվում է շատ արագ: Մենք` թուրքերս, ապրում ենք «իսկ հիմա ինչ է լինելու»-ի զգացումով` գիտակցելով, որ ամեն օր նոր բան է տեղի ունենում: Ժողովրդավարության կենտրոնական տարրերը, ինչպես իշխանությունների տարանջատումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը, այլևս չկան»,- նշում է թուրք գրողը:

Որպես երեք լուրջ վտանգ՝ նա առանձնացնում է հետևյալները. իշխանության բացարձակ մոնոպոլիզացիա, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ձախողում և աշխարհիկության կորուստ:

«Անցյալում մենք սև հումորի ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը միշտ կոպիտ է եղել, սակայն մարդկանց համար քաղաքական գործիչների վրա ծիծաղելը նորմալ էր: Այսուհետև` ոչ: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թուրքիայի բնակիչների միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն կառավարությանը քննադատելը: Երբ Անգելա Մերկելը թույլ տվեց, որ գերմանացի երգիծաբանի դեմ Էրդողանը գործ հարուցի, դա հստակ ուղերձ դարձավ Թուրքիայի ժողովրդավարներին. «Դուք մեն-մենակ եք»,- նշում է Շաֆաքը:

Հայերեն العربية English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ