ԱՄՆ Սուրբ Էլիզաբեթ քոլեջում Հայոց ցեղասպանության մասին բաց դաս կանցկացվի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սուրբ Էլիզաբեթ քոլեջում Հայոց ցեղասպանության մասին բաց դաս կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մորիս քաղաքում գտնվող Սուրբ Էլիզաբեթ քոլեջի Հոլոքոսթի և ցեղասպանության կրթության կենտրոնում մայիսի 10-ին անվճար կրթական ծրագիր կմատուցվի, որը կրում է «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ. հիշելով հանուն ապագայի» խորագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Morris News Bee-ն:

Ծրագրի շրջանակում հարցի շուրջ կխոսեն Հայոց ցեղասպանության թեմայով մասնագետներ` Լոս Անջելեսում Ամերկայի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Բերենբաումը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: Մասնագետների կողմից թեման ներկայացնելուց հետո կցուցադրվի «1915» ֆիլմը, որին կհաջորդի քննարկումը ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում