Մշակույթ

Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ռեմիքս տարբերակը համացանցում է

2 րոպեի ընթերցում

 Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ռեմիքս տարբերակը համացանցում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ռեմիքս տարբերակը հայտնվել է համացանցում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տարածել է երգը: Ռեմիքսը իրականացրել է Rhannes-ը: Իվետա Մուկուչյանը մայիսի 1-ից Շվեդիայում է, հանդիպումներ է ունեցել հայ համայնքի անդամների և մրցույթի կազմակերպիչների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Մուկուչյանն իր առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում մայիսի 2-ին: «Երկրորդ փորձը տեղի կունենա մայիսի 6-ին»,-նշեցին բաժնից:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում