Թբիլիսիի կենդանաբանական այգին 100-ից ավելի նոր կենդանիներ կստանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի հեղեղումներից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգին մայիսի վերջին 100-ից ավելի նոր կենդանիներ կստանա Եվրոպայի տարբեր քաղաքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել Է հաստատության տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

«Ավելի քան 100 կենդանիների ենք սպասում եվրոպական երկրների տարբեր քաղաքներից: Դրանց թվում շատ են այն կենդանիները, որոնք դեռ չեն եղել Թբիլիսիի կենդանաբանական այգում, օրինակ՝ այծեղջերու եւ երկու տեսակի կապիկ»,-լրագրողներին հայտարարել Է Գուրիելիձեն:

Նրա խոսքով՝ կենդանիներին տեղ կհասցնեն մայիսի վերջին, եւ նրանց համար նոր մեծավանդակներն արդեն պատրաստ են:

Սաստիկ տեղատարափը, որն ուղեկցվում Էր կարկուտով ու քամիով, Թբիլիսիում մոլեգնել Է 2015 թվականի լույս հունիսի 14-ի գիշերը: Դրա հետեւանքով վնասվել Էին բնակելի տներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, մայրաքաղաքի կենդանաբանական այգու տարածքը գրեթե ամբողջովին ավերվել Էր: Այգու 600 կենդանիներից ողջ Էր մնացել կեսից Էլ պակասը: Առանձին կենդանիներ, այդ թվում՝ գիշատիչներ, հայտնվել Էին փողոցում: Դրանց մի մասին հաջողվել Էր ժամանակավորապես քնեցնել եւ վերադարձնել կենդանաբանական այգի, մի քանիսին հարկ Էր եղել գնդակահարել: Ավելի ուշ Թբիլիսիի կենդանաբանական այգուն օգնելու ցանկություն են հայտնել աշխարհի բազմաթիվ կենդանաբանական այգիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս