Տարածաշրջանային

Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագրի մասին

2 րոպեի ընթերցում

Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագրի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 4-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այնպիսի տպավորություն Է, որ նա (Թուրքիայի կառավարությունը) ցանկանում Է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի ինչ-որ հզորությունը: Համենայն դեպս, նրա արդի քաղաքականության բոլոր բաղադրիչները հենց նման պատկեր են ստեղծում: Ինչ վախճան ունեցավ Օսմանյան կայսրությունը, գիտենք բոլորս»,- ասել Է Զախարովան:

Դիվանագտը նշել Է, որ Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձում Էր բանակցությունների սեղանի շուրջը կարգավորել Անկարայի հետ տարաձայնությունները, սակայն ամեն ինչ դեմ Է առնում Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որոնց Մոսկվան «հանդուրժում Էր շատ երկար»: «Ինչ ոլորտ Էլ վեցնենք՝ Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություն, ազգային հարց եւ այլն, ամենուրեք մենք տեսնում ենք Թուրքիայի ղեկավարության բացարձակ դեստրուկտիվ դերը»,- արձանագրել Է նա:

Ըստ որում Զախարովան այն կարծիքն Է հայտնել, որ հարկ չկա մոտ ժամանակներս Անկարայի դիրքորոշման փոփոխման հույսեր տածել, քանի որ Թուրքիայի իշխանությունները «սրում են իրադրությունը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում