Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հերթական զինծառայողի կորստի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, լռության մատնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի 1-5-ին սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ ամբողջ ապրիլի ընթացքում կրած կորուստները, սկսել է հայտնել մայիսի առաջին օրերին կորցրած զինծառայողների անունները, այն էլ սոցցանցերում նրանց հուղարկավորության լուսանկարները հայտնվելուց հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել են Թարթառի ուղղությամբ շփման գծում մայիսի 3-ին 19-ամյա զինծառայող Ամրահ Այդըն օղլու Յուզբեյովի կորստի մասին: Ամենայն հավանականությամբ, սպանվածը ազգությամբ լեզգի է: Նա այսօր պետք է թաղվի լեզգիաբնակ Խաչմազի շրջանի Հաջիմամեդ-Օբա գյուղում:

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել էր նաեւ մայիսի 1-ին Թարթառի ուղղությամբ 20-ամյա զինծառայող Էլմար Իլհամ օղլու Մեմմեդովի մահը: Նա Գյոյչայից էր, թաղվել է Բաքվում:

Ադրբեջանը պաշտոնապես խոստովանել է ապրիլի ընթացքում իր միայն 33 զինծառայողի կորուստը` չնշելով որեւէ անուն: Սակայն, արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը սոցցանցերում սեփական հետազոտությունների հիման վրա հայտնել էր 101 ադրբեջանցի զինծառայողների կորստի մասին` նշելով նրանց անունները եւ թաղման վայրերն ու օրը:

Ադրբեջանի ՊՆ-ն Meydan TV-ին կոչ էր արել զերծ մնալ զինծառայողների կորստի մասին տեղեկություններ տարածելուց, որն այդ գերատեսչությունը համարում է պետական գաղտնիք: Այդ զգուշացումից հետո, որն, անկասկած, նաեւ սպառնալիք է հանդիսանում, Meydan TV-ն դադարել է տեղեկություններ հայտնել ադրբեջանական բանակում կորուստների մասին: Չնայած դրան, Ադրբեջանում արդեն քրեական գործ է հարուցվել Meydan TV-ի տեղացի անձնակազմի դեմ:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:

ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

ԼՂՀ ՊԲ կայքը հայտնում է, որ մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվել է: Հակառակակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով եւ ականանետներով շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

Հայերեն English Русский

Moveius բալետը COP17-ի շրջանակում հանդես է եկել երևանյան բեմում

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի համատեղ մամուլի ասուլիսը

Իրանի դեմ պատերազմում Պենտագոնի ծախսերը հասել են 47 միլիարդ դոլարի

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը