Հասարակական

Քննարկվում է Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ IV Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, Քուվեյթի թագաժառանգ Աբդուլա ալ-Սաբահի, վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի, ԱԺ նախագահ Մարզուք ալ-Ղանիմի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարևոր և հիմնական ոլորտներում: Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում