Տարածաշրջանային

Հիսթերիայի մեջ հայտնված Ադրբեջանի օմբուդսմենը պահանջել է ՕԵԻ-ի կայքից հանել ԼՂՀ-ի մասին ճշմարտությունը

2 րոպեի ընթերցում

Հիսթերիայի մեջ հայտնված Ադրբեջանի օմբուդսմենը պահանջել է ՕԵԻ-ի կայքից հանել ԼՂՀ-ի մասին ճշմարտությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (ՕԵԻ) կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ Բաքվին դատապարտող հայտարարության հրապարակումը հիսթերիա է հասցրել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային:

Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը 2016 թվականի ապրիլի 11-ին հայտարարել էր, որ «դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումը եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Սուլեյմանովան այդ առնչությամբ բողոքի նամակ է հղել ՕԵԻ-ի ղեկավար Յոզեֆ Զիգլեին` «պահանջելով» կայքից հանել Ադրբեջանին դատապարող հայտարարությունը:

Պաշտոնական Բաքվին կատաղեցրել է այն, որ ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը ՕԵԻ-ի պաշտոնական կայքում «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների դեմ Ադրբեջանի զինված ուժերի 2016 թվականի ապրիլի 2-5-ին իրականացրած վայրագությունների մասին» վերնագրով բազմաթիվ փաստերով տեղեկատվություն է տեղադրել: Ադրբեջանում խիստ անհանգստացած են, որ միջազգային հանրությունը տեղեկանում է հայ ժողովրդի դեմ իրենց հերթական բարբարոսությունների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում