Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել և սպասում է Կարլսենի արդյունքին

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել և սպասում է Կարլսենի արդյունքին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norwey Chess» գերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Հարիկրիշնայի դեմ պարտիան: «Արմենպրես»-ը հայտնում է, որ այս պահին Արոնյանն ունի 5.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Արոնյանից 0.5 միավոր պակաս ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով 9-րդ տուրում մրցում է ուկրաինացի Պավել Էլյանովի դեմ: Եթե այդ պարտիայում նորվեգացին հաղթեց, ապա միանձնյա կգլխավոր մրցաշարային աղյուսակը՝ նվաճելով գերմրցաշարի հաղթողի կոչումը:

Կարլսեն-Էլյանով պարտիայի ոչ-ոքի արդյունքի դեպքում բավականին հետաքրքիր իրավիճակ կստեղծվի: Եթե աշխարհի նախկին չեմպիոններ Վեսելին Տոպալով-Վլադիմիր Կրամնիկ պարտիայում ինչ-որ մեկը հաղթի, կամ հաղթանակ տոնի Մաքսիմ Վաշյեր-Լագրավը, ապա թե Արոնյանը, թե Կարլսենը, թե Տոպալով-Կրամնիկ զույգի հաղթողը և թե Վաշյեր-Լագրավը կունենան 5.5 միավոր: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ այդ պարագայում ապրիլի 30-ին ևս մեկ տուր տեղի կունենա:

Այնուամենայնիվ, եթե Արոնյանի հետ մրցակիցներից միայն մեկը հավասար միավորներ ունենա, ապա ապրիլի 29-ին՝ 9-րդ տուրից հետո, տեղի կունենա արագ շախմատի բլից պարտիա: Այժմ Արոնյանի բոլոր ծրագրերը կարող է փչացնել միայն աշխարհի չեմպիոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում