Պաշտոնական

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանին ազատելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանին ազատելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանադիր է ստորագրել Արա Այվազյանին Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Նախագահի մեկ այլ հրամանով Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում