Տարածաշրջանային

Էրդողանի փեսան հակահայկական հայտարարություն է արել

2 րոպեի ընթերցում

Էրդողանի փեսան հակահայկական հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, դիմելով բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում Թուրքիայում ատոմակայանների կառուցմանը, Ալբայրաքը ուղղորդել է Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի դեմ:

Նախարարը նշել է, թե Թուրքիայի սահմանից 10-20 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը «աշխարհի համար շատ լուրջ սպառնալիք է»: «Ձեր էներգիան օգտագործեք Հայաստանի ատոմակայանի դեմ բողոքելու համար: Այդկերպ Թուրքիային ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեք»,- ասել է Էրդողանի փեսան:

Ալբայրաքը, սակայն, մոռանում է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով` Հայաստանի ատոմային էլեկտրակայանը բացարձակ անվտանգ է շահագործման համար: Դրա մասին է վկայում նաև ՄԱԳԱՏԷ-ի առաքելության իրականացրած Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննությունը: Արձանագրվել է, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում