Քաղաքականություն

Էդ Ռոյսը հիասթափված է Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունից

3 րոպեի ընթերցում

Էդ Ռոյսը հիասթափված է Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան իշխանությունների ուղիղ հրամանով հայերին վերացնելու հաշվարկված և սառնասիրտ ծրագիրն անհերքելիորեն ցեղասպանություն է. հրամայական է, որ մենք այն ճանաչենք որպես այդպիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական Էդ Ռոյսը:

«Ճանաչումն անհրաժեշտ առաջին քայլն է արդարության և բուժման ճանապարհին: Հենց այդ պատճառով էլ ես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը իր ապրիլի 24-ի հայտարարության մեջ: Մտահոգիչ է նաև այն, որ նախագահի հայտարարության մեջ օգտագործվող բազմաթիվ եզրույթներ, ինչպես օրինակ «տառապանք», «պատմական տեղեկություն» կամ «ողբերգություն», օգտագործված են նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարության մեջ: Իրականում, կարծում եմ, որ էթնիկական զտման ծրագրի որոշակի տարրեր շարունակվում են նաև այսօր, հատկապես՝ կապված Թուրքիայում հայկական պատմական և կրոնական վայրերի ոչնչացման հետ»,- ասել է կոնգրեսական Ռոյսը` հիշեցնելով, որ հայկական մշակութային ժառանգության վերացման ծրագրի հեղինակը Էնվեր փաշան էր:

Նրա խոսքով` 1915թ-ից ի վեր վերացվել են բազմաթիվ գերեզմաններ, առգրավվել և թանգարանների ու կազինոների են վերածվել: «Միջազգային հանրությունը ձախողել է Թուրքային պատասխանատվության ենթարկելու գործում` ստեղծելով անպատժելիության մթնոլորտ, որում թուրքական իշխանությունները շարունակում են առգրավել սեփականություն, մասնավորապես Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մենք պետք է շարունակենք հակադրվել բոլոր նման քայլերին ու պաշտպանենք Թուրքիայի քրիստոնեական ժառանգությունը»,- ընդգծել է հանրապետական կոնգրեսականը: Նրա խոսքով` ԱՄՆ պետք է նաև քայլեր ձեռնարկի պաշտպանելու համար հայ քրիստոնյաներին, ովքեր այսօր դարձել են թիրախ Սիրիայում: Ռոյսը նաև կոչ է արել Կոնգրեսին և նախագահի վարչակազմին ճանաչել ԻՊ-ի կողմից գործած հանցագործությունները որպես ցեղասպանություն:

«Անցյալը լավ չուսումնասիրողները դատապարտված են այն կրկնելու: Նրանք, ովքեր չեն ցանկանում ճանաչել անցյալի ցեղասպանությունները, կույր են նաև ներկայում տեղի ունեցող ցեղասպանությունների հանդեպ: Ուստի, հիշելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին` եկեք վերահաստատենք մեր հանձնառությունը նրանց ժառանգների ազատութունն ու անվտանգությունն ապահովելու հարցում: Միայն այդպես վարվելով իրականում կհարգենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- ամփոփել է Էդ Ռոյսը:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում