Քիմ Քարդաշյանի սիրելի բրենդը մանկական հավաքածուներ է թողարկելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Giuseppe Zanotti իտալական ընկերությունը, որն արտադրում Է լյուքս դասի կոշիկներ, պլանավորում Է ընդլայնել տեսականին եւ ձեռնամուխ լինել մանկական հավաքածուների թողարկմանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Rambler News Service-ին:
«Ես հիացած եմ այս նոր ձեռնարկումից: Մարտահրավերները կենսականորեն կարեւոր են ինձ համար, դրանք խթանում են իմ ստեղծագործականությունը»,-մեկնաբանել Է ընկերության հիմնադիր Ջուզեպե Զանոտին:
Նա հավելել Է, որ մանկական կոշիկի ստեղծման փորձ ինքն արդեն ունի, իր հաճախորդների թվում նա նշել Է Բեյոնսեին, Քանիե Ուեսթին, Քիմ Քարդաշյանին եւ Կարոլինա Կուրկովային: