Տարածաշրջանային

Իրանը նախապատրաստել է հայց ընդդեմ Վաշինգտոնի

1 րոպեի ընթերցում

Իրանը նախապատրաստել է հայց ընդդեմ Վաշինգտոնի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար նախապատրաստել է հայց ընդդեմ Վաշինգտոնի: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ն Իրանի սառեցված ակտիվներից օգտագործել է 2 մլրդ դոլարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի միջազգային իրավունքի կենտրոնի պաշտոնյա Մոհամադ Ջահրամին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել 2 մլրդ դոլարը, նշելով, որ այդ գումարը պետք է ուղղվի այն ամերիկացի ընտանիքներին, որոնց հարազատները զոհ են դարձել 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններին:

«Իրանը կարող է դիմել միջազգային դատարան այն բանի համար, որ վերականգնի իր իրավունքները: Դրա համար նախապատրաստվել է հայց, որը կներկայացվի Միջազգային դատարան` պահանջելով տուգանել ԱՄՆ-ին»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի քան հազար ամերիկացիներ պահանջել են փոխհատուցում ահաբեկչության համար, որի կազմակերպիչ համարում են Իրանին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից էլ Իրանը ներառվել էր այն երկիր-դոնորների ցանկը, որոնք սնում են ահաբեկությունը:

.

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում