Հայոց ցեղասպանություն

Նանսենի ու Բյորնի հուշարձանների մոտ հայերն ու նորվեգացիները ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Նանսենի ու Բյորնի հուշարձանների մոտ հայերն ու նորվեգացիները ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի մի շարք բնակավայրերում տարբեր միջոցառումներ են կայացել` հիշատակելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն` հայերն ու Հայաստանի բարեկամները Օսլոյում հավաքվել են նորվեգ մարդասեր և հայերի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի գերեզմանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու նրան և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորվեգիայի հայ մշակութային ասոցիացիայից, Նանսենի գերեզմանը դարձել է առանձնահատուկ ուխտավայր` հիշելու ցեղասպանության զոհերին: Մեծ մարդասերի գերեզմանին ծաղիկներ են դրվել, որից հետո ելույթ է ունեցել Հայաստանի բարեկամ Սվեն Էրիկ Ռայզը: Ներկաները, որոնց մեջ են եղել նաև Նանսենի թոռնուհին ու ծոռնուհին, ունկնդրել են դուդուկի նվագը՝ Անդրանիկ Ղազարյանի կատարմամբ:

Նորվեգիայի՝ մեծությամբ երկրորդ Բերգեն քաղաքում ցեղասպանության զոհերին ու Նանսենին նվիրված խաչքարի մոտ ևս կայացել է ավանդական դարձած միջոցառում:

Երկրի հյուսիսարևմտյան քաղաքի` Կրագերոյի հայերն էլ հավաքվել են նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնի հուշարձանի մոտ, ով ականատեսն է եղել Հայոց ցեղասպանության, փրկել ու խնամել է հարյուրավոր անօթևան հայ երեխաների և կանանց։

Կրագերոն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում