Հայոց ցեղասպանություն

Նյու Յորքի հրապարակում հազարավոր հայեր պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքի հրապարակում հազարավոր հայեր պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր հայեր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման պահանջով հավաքվել են Նյու Յորքի կենտրոնական Թայմս Սքուեր հրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է amny.com-ը:

Շատ հավաքվածներ կրել են շապիկներ Հայոց ցեղասպանության մասին գրություններով, իսկ ոմանք էլ ձեռքերում պահել են «Դադարեցրեք ժխտումը» կոչով պաստառներ:

Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ, 50-ամյա Վիոլետ Դաբաղյանն ընդգծել է արդարության համար պայքարն իրենց երեխաների կողմից շարունակելու կարևորությունը: «Ես նրանց մշտապես ասում եմ` դուք չեք կարող մոռանալ, դա պատահել է»,- նշել է Դաբաղյանը:

«Բոլորն այստեղ են` լսելու, թե ինչ կասի ամերիկյան կառավարությունը, և դա հրաշալի է: Շատ մարդիկ կիսում են քո զգացմունքներն ու հասկանում, շարունակում են հիշել ցեղասպանությունը»,- ասել է Լուսինե Հակոբյանը:

Սենատոր Շառլ Շումերը «զազրելի» է անվանել այն, որ ցեղասպանությունը դեռևս չի ճանաչվել, ինչպես հարկն է: Դիմելով հավաքվածներին` նա ասել է. «Ամեն անգամ, երբ ցեղասպանություն է տեղի ունենում, մենք ասում ենք` այլևս երբեք: Ազատության արձանը հենց այնպես չի կանգնեցված, այն կանգնած է նաև հիշեցնելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»,- նշել է ԱՄՆ սենատորը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում