ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրության կողմից 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը այս օրերին ոչ միայն հայաստանյան ու սփյուռքի հայկական լրատվամիջոցների գլխավոր թեման է, այլև ամենաքննարկվող հարցերից մեկը համացանցային տիրույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Գուգլ թրենդի» տվյալների համաձայն` ԱՄՆ-ում վերջին 24 ժամում «հայերի ցեղասպանություն, Հայաստան, ցեղասպանություն» թեման տասնյակի մեջ է. 17:00-ի դրությամբ այն 6-րդ տեղում է:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թվիթերում հրապարակում է կատարել` գրելով, որ Թուրքիայում ևս թրենդային է Հայոց ցեղասպանության թեման:
Թվիթերյան հարթակում #armeniangenocide հեշթագով գրառումների բարձր հորիզոնականում է հայտնվել «Tհe New York Times»-ի անդրադարձը` լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի` Հայոց ցեղասպանության «Վերապրածներ» շարքին: