Երուսաղեմում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցում` Սուրբ Հակոբյանց վանքում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին մասնակցել են Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները:

Տարելիցի հիշատակի միջոցառումների կազմակերպիչ Հարութ Բաղամյանը, ով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, իսրայելական լրատվամիջոցին ասել է, որ հայկական համայնքը հիասթափված է ցեղասպանության հիշողության նկատմամբ պաշտոնական Իսրայելի վերաբերմունքից: «Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում դրա մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությունը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»,- ասել է նա` նշելով, թե իրենք հասկանում են, որ հարցն ունի քաղաքական բովանդակություն:

Բաղամյանն ընդգծել է, որ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից, սակայն ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է լինի առաջինը, ով կճանաչի ու կխոսի խնդրի մասին:

Ապրիլի 24-ին Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան