«Ավրորա»-ի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիման փաստում է` իր պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման փաստում է` իր պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել: Իր գործունեության ընթացքում բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած «Ավրորա»-ի հավակնորդն այս մասին նշեց Aurora Dialogues քննարկումների ընթացքում:

«Ես դարձա ձայնազուրկ մարդկանց ձայնը: Հիմա 35 տարեկան էլ չկամ: Երբ սկսեցի պայքարել, դեռահաս էի` 15 տարեկան: Այն ժամանակ կանայք զրկված էին արտոնություններից, դատապարտված էին կախյալ աշխատանքի և ստրկության, ճորտության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սայիդա Ղուլամ Ֆաթիման:

Ֆաթիման դեռահաս էր, երբ տեսավ այն, ինչը ոչ մի երեխա երբեւէ չպետք է տեսնի՝ ստրկություն։ Նա շրջապատված էր մարդկանցով, որոնց արժանապատվությունը գողացել էին Պակիստանի աղյուսի թրծավառարաններում, որտեղ նրանց ստիպում էին աշխատել զենքի ուժով՝ արեւածագից մինչեւ արեւամուտ։ 80 հազար մարդ պետք է նրան երախտապարտ լինի ստրկությունից ազատվելու համար։

«80 հազար ստրուկ աշխատողներ կային, և նրանցից 50 հազար կին: Իմ երկարամյա պայքարը տվեց արդյունքներ. մենք ազատագրեցինք ձայնի իրավունքից զրկված աշխատողներին: Իմ պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել, կոչ եմ անում միանալ ինձ, միացյալ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել: Մենք կարող են փոխել աշխարհը խաղաղ եղանակով: Մենք ինքներս փոփոխություն ենք»,-նշեց նա:

Սայիդա Ղուլամ Ֆաթիման The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն է: Մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն:

Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում է Aurora Dialogues քննարկումներն՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Հայերեն English Русский

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են