Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ցուցադրություններ է կազմակերպել ամբողջ աշխարհով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոցցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը ներկայացրեց մեկ տարվա ընթացքում թանգարանի իրականացրած գործունեությունն ու ձեռքբերումները՝ ընդգծելով, որ աշխատանքները դեռ շարունակվում են:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նախ կարևորեց թանգարանում բացված նոր ցուցադրությունը, որը շատ բարձր գնահատական և դրական արձագանքներ է ստացել: Այնուամենայնիվ, տնօրինությունը պատրաստ է լսել նոր առաջարկներ:

Նրա խոսքով՝ մշտական ցուցադրությունը բացվել է 2015թ, ապրիլի 21-ից և ունեցել շուրջ 180 հազար այցելու, որոնցից 1500-ը Թուրքիայի քաղաքացիներ էին: Դրանից զատ՝ աշխարհի շուրջ 50 թանգարաններում ներկայացվել են ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունները, այդ թվում՝ Նովոսիբիրսկում և Վալանսում, իսկ մայիսից ցուցադրություններ կբացվեն Մարսելում և Փարիզի նշանավոր «Մազարինի» գրադարանում: «Առանձնահատուկ է լինելու Ռիգայում հրեական գետոյի տարածքում Հայոց ցեղասպանության թեմայով մայիսին բացվող մշտական ցուցադրությունը»,- ավելացրեց Դեմոյանը:

ՀՑԹԻ տնօրենը նաև նշեց, որ տարբեր երկրներում թանգարանային ցուցադրություններ բացելու ու համագործակցելու առաջարկներ կան, և այդ առիթով ստորագրվել են մի շարք պայմանագրեր: «Տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում հաջողվեց գրավել միջազգային հեղինակավոր հաստատությունների` մասնավորապես թանգարանների ուշադրությունը և հասնել նրանց հետ համագործակցության: Պլանավորում ենք հետագայում գիտական կադրեր, ցուցադրություններ ու տեղեկատվություն փոխանակել»,- ասում է ՀՑԹԻ-ի տնօրենը:

Թանգարանի ձեռքբերումներից մյուսը հրապարակված անգլալեզու հանդեսն է, ինչպես նաև թվով երրորդ հայերեն հանդեսը: Այս տարի նաև կավարտվեն Հայոց ցեղասպանության մասին եռալեզու հայկական հանրագիտարանի կազմման աշխատանքները:

Թանգարանի տնօրենը հավելեց, որ լոբբիստական խմբերի կատարած աշխատանքները, ակադեմիական մշակումները և օտարալեզու հրատարակությունները նպաստում են Ցեղասպանություն միջազգային ճանաչմանը:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը