Հայոց ցեղասպանություն

Թուրքիայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկայանան Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկայանան Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, այլ նաև մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:

Ավելի ուշ` 19:15-ին Ստամբուլի կենտրոնական` Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:

Նախորդ տարվա նման այս տարի ևս Ստամբուլի Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագ կմատուցվի, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք պատարագին պետական մակարդակով մասնակցություն կլինի, թե ոչ (Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագին ներկա էր Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարարը):

Մայրաքաղաք Անկարայում ապրիլի 23-ին «Հայոց ցեղասպանությունը երկրորդ հարյուրամյակի շեմին» խորագրով քննարկում կկազմակերպվի, իսկ ապրիլի 24-ին տեղի ժամանակով 15:00-ին կանցկացվի հիշատակի երթ, որի ժամանակ կկարդացվեն ձերբակալված և սպանված հայ մտավորականների անունները:

Իզմիրում Թալեաթ փաշայի անվան բուլվարում ապրիլի 24-ին տեղի ժամանակով 19:00-ին հավաքված իզմիրցիները կպահանջեն Հայոց ցեղասպանության 101-րդ տարում ճանաչել կատարվածն ու ներողություն խնդրել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում