ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները պատերազմի կոչ են. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լառնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերջին հայտարարությունները համարում է բացարձակապես անընդունելի:«Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարությունները բացարձակապես ընդունելի չեն մեկ շատ հստակ պատճառով, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր են, այլ պատերազմի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Լավրովը հավելեց, որ պաշտոնական Անկարայի հայտարարությունները հակամարտությունը ռազմական ուժով լուծելու կոչեր էին, ինչը արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը:«Մենք, ցավոք սրտի, արդեն համակերպվել ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նմանատիպ երևակայություններին»,-ավելացրեց պաշտոնյան:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է: Նրան կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն العربية English Русский

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում