Հայոց ցեղասպանություն

Ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

1 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր:Նահանգապետի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նահանգապետ Կումոն նշել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանությյան զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանություն վերապրած այն հայերին, ովքեր կոտորածից հետո հաստատվեցին և շարունակեցին իրենց սերունդը Նյու Յորք նահանգում: Նյու Յորքի բնակիչները միանում են այնտեղի հայկական համայնքին՝ տեղի ունեցած դեպքերն ու քաղած դասերը հիշեցնելու համար:

«Այսօր ԱՄՆ-ում հայկական համայնքի արած ներդրումները վկայում են իրենց հոգու և քաջության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կումոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում