100-րդ տարելիցը դարձավ կայացման և ինքնագնահատման պահ. Վիգեն Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախությունը պետք է տոնել ճիշտ գաղափարախոսությամբ, քանի որ դրանից շատ բան է կախված: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արմատներ» ֆիլմի պրեմիերայից հետո նշեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«2015 թվականի ապրիլին շատերն ասում էին, թե ինչ պետք է արվի, որ կուտակված ոգին մնա, տեղ հասնի և կարողանա ծառայել մեր նպատակներին: Այս ամսվա սկզբին մեր առջև հայտնված մարտահրավերների հաղթահարումն ապացուցեց, որ այդ ոգին պահպանված է: Այն միասնությունը, ուժը, համախմբվածությունը, որ մենք տեսանք այս օրերին, 100-րդ տարելիցի ընթացքում կուտակած էներգիայի արտանետումներն էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով`100-րդ տարելիցը դարձավ կայացման և ինքնագնահատման պահ: Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ`մեր հասարակությունը վերագնահատեց իր անցած ճանապարհը, մինչև անկախությունն ունեցած ձեռքբերումները:

«Մենք ևս պետք է շատ ճիշտ գաղափարախոսությամբ փորձենք տոնել անկախության 25-րդ տարեդարձը, որովհետև դրանից շատ բան է կախված: Անկախության 25-րդ տարեդարձի հիմքում «անկախության սերունդ» գաղափարն է: Այս 25 տարվա մեջ մեր երկրում մեծացավ մի սերունդ, որն այլ բան, քան անկախությունը, չէր պատկերացրել և չէր իմացել: Անկախության սերունդն այն բոլոր մարդիկ են, ովքեր այս 25 տարիների ընթացքում իրենց ներդրումն են բերել և շարունակում են բերել ամենուր`սահմանի վրա, ուսումնական հաստատություններում, հիվանդանոցներում, արտադրության մեջ»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով «Շարմ հոլդինգ»-ի պատրաստած «Արմատներ» ֆիլմին, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ֆիլմը շատ կարևոր հանգրվան է 100-րդ տարելիցի միջոցառումներն ամփոփելու և հետադարձ հայացք նետելու համար:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի վրա, ներկայացրել այն խնդիրները, որ ունի հասարակությունը, ձեռքբերումները, որով նշանավորվեց 100-րդ տարելիցի ամբողջ գործընթացը:

Ապրիլի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վահե Յանի և «Շարմ հոլդինգ»-ի նոր`«Արմատներ»կինոնկարի պրեմիերան: System of a Down խմբի երևանյան համերգից`մինչև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն. ֆիլմն իր մեջ է ներառել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր կարևորագույն միջոցառումները:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են