Հայոց ցեղասպանություն

Ամերիկահայերը ապրիլի 24-ին կհավաքվեն Թուրքիայի հյուպատոսարանի առջև

1 րոպեի ընթերցում

Ամերիկահայերը ապրիլի 24-ին կհավաքվեն Թուրքիայի հյուպատոսարանի առջև

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման արարողությունների շրջանակում ապրիլի 24-ին հազարավոր հայեր կհավաքվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի ժամանակով 13.00-ին մեկնարկելիք ցույցի մասնակիցները հյուպատոսարանի առաջ արդարություն կպահանջեն:

Ցուցարարները կբարձրացնեն իրենց ձայնն ընդդեմ անարդարության, գողության, մասսայական բռնությունների ու ցեղասպանության` հանուն պատմական արդարության հաստատման:

2015 թվականին Լոս Անջելեսում ապրիլի 24-ին տեղի էր ունեցել լայնածավալ երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին մասնակցել էր մոտ 150 հազար մարդ: Այն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվրված ամենամասշտաբային միջոցառումներից էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում