Հասարակական

Գայլի սպանելու համար Հայաստանում կտրվի 100 հազար դրամ պարգևավճար

1 րոպեի ընթերցում

Գայլի սպանելու համար Հայաստանում կտրվի 100 հազար դրամ պարգևավճար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել ավելի քան 24 միլիոն դրամ`գայլերին սպանելու համար պարգևավճարներ հատկացնելու նպատակով:ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ գումարը նախատեսված է 200 գայլի համար:«Յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը կկազմի 123 հազար դրամ (պահումներ կատարելուց հետո յուրաքանչյուր որսորդ կստանա 100 հազար դրամ-հեղ.): Որոշումն ընդունվում է գայլերի թվաքանակը կարգավորելու և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու, ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը կանխարգելելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշման այն ենթակետը, որով թույլատրվում էր որս իրականացնել ինքնաորս գործիքներով՝ թակարդներով, քանի որ դրանցով, գայլերից բացի, որսվում են նաև այլ կենդանիներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում