Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Էլիբեկյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Էլիբեկյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, ովքեր դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ: Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետևորդը և Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձևերի մի ինքնատիպ աշխարհ, որ վաղուց ճանաչման է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի հեղինակավոր ցուցասրահներում:

Բարձր գնահատականի են արժանի նաև Ձեր բեմանկարչական աշխատանքները, որոնք մեծապես նպաստել են հայ թատրոնի ու կինոյի զարգացմանը: Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում