Դաշնակահար Տիգրան Համասյանը դարձել է ECHO Jazz Awards 2016–ի դափնեկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը հաղթել է Գերմանիայում անցկացվող ECHO Jazz Awards2016 մրցանակաբաշխությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է nonesuch.com կայքը:

Համասյանը «Mockroot» ալբոմի համար լավագույնն է ճանաչվել տարվա միջազգային գործիքավորողանվանակարգում (International Instrumentalist of the Year):

Կայքը տեղեկացնում է, որ ECHO Jazz մրցանակը շնորհվում է Deutsche Phono-Akademie (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից. մրցանակաբաշխությունը հավասարազոր է ԱՄՆ-ում անցկացվող «Գրեմմի»-ին: ECHO Jazz 2016 մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած արտիստներն իրենց մրցանակները կստանանՀամբուրգում մայիսի 26-ին:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ. Գյումրիում: Երեք տարեկանից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Յոթ տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց: 1997թ. տեղափոխվել է Երևան և լրջորեն սկսել է զբաղվել ջազով: 2000թ. կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազ փառատոնի ժամանակ դաշնակահարի կատարումը լսել է ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը, ով հաջորդ տարի նրան հրավիրել է Ֆրանսիա` միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Ելույթ է ունեցել միջազգային խոշորագույն փառատոների ժամանակ և արժանացել հաղթանակների ու հեղինակավոր մրցանակների: 2006թ. ֆրանսիական «Նոկտյուրն ռեքորդս» ձայնագրման ընկերությունը թողարկել է երաժշտի առաջին՝ «World Passion» ձայնասկավառակը: 2015թ. նախաձեռնել է «Լոյս ի լուսո» երաժշտական նախագիծը`նվիրված Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին:

Հայերեն العربية English

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ