Հայտարարվել են 100-րդ Պուլիտցերյան մրցանակի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Կոլումբյան համալսարանում ապրիլի 18-ին հայտարարվել են հոբելյանական 100-րդ Պուլիտցերյան մրցանակի հաղթողները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցանակի պաշտոնական կայքում:

10 հազար դոլարի չափով մրցանակը հանձնվել Է 22 հաղթողների «ժուռնալիստիկայի եւ արվեստի բնագավառում առաջավոր փորձի» համար:

Ռուս ֆոտոլրագրող Սերգեյ Պոնոմարյովը մրցանակ Է ստացել Եվրոպայի ափ իջնող փախստականների լուսանկարի համար: Նաեւ Նորության լուսանկար անվանակարգում մրցանակներ են ստացել Մաուրիսիո Լիման, Թայլեր Հիքսը եւ Դենիել Էթերը:

Պուլիտցերյան մրցանակի կառավարիչ Մայք Փրայդը հայտարարել Է, որ հաղթողներն իրենց հաղթանակի մասին տեղեկացվել են փոստով, իսկ այնուհետեւ հեռագրով: Մրցանակի հանձնման արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվել Է Համացանցում:

Այս տարի կազմակերպությունն ստացել Է ընդամենն ավելի քան 3000 հայտ բոլոր կատեգորիաներով:

«Պետական ծառայություն» կատեգորիայում գլխավոր մրցանակն ստացել Է The Associated Press գործակալությունը ձկնարդյունաբերության բնագավառում ստրկության դեպքերի հետաքննության համար:

Իրադարձությունների վայրից լավագույն աշխատանքի համար պարգեւատրվել Է The Los Angeles Times թերթը Սան Բեռնարդինոյի հրաձգության լուսաբանման համար:

Tampa Bay Times-ի եւ Sarasota Herald Tribune-ի երեք լրագրողներ մրցանակ են ստացել Ֆլորիդայի հոգեբուժական հիվանդանոցներում չարաշահումների հետաքննության համար:

Հաղթողների ամբողջական ցուցակը հրապարակված Է մրցանակի կայքում:

Պուլիտցերյան մրցանակն ԱՄՆ-ի առավել հեղինակավոր պարգեւներից մեկն Է գրականության եւ ժուռնալիստիկայի բնագավառում: 1917 թականին այն սահմանել Է հրատարակիչ Ջոն Պուլիտցերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս