Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին ցավակացական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր և պատճառել վիթխարի նյութական կորուստներ։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: