1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թեկնածուն ստացել է 12 հազար 510 քվե, նրա մրցակիցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությաններկայացուցիչ, ազատամարտիկՍասուն Միքայելյանը՝ 10 հազար 264, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը` 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:
Ընտրողների ընդհանուր թիվը քվերակության օրը կազմել է 44 հազար338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 24 հազար827 է: