Բորդյուժան Տաջիկստանում կներկայացնի Երևանում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքները
1 րոպեի ընթերցում
![Բորդյուժան Տաջիկստանում կներկայացնի Երևանում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/04/843802.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեկնել է Տաջիկստան` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ և մասնակցելու ՀԱԿՊ անդամ երկրների զինված ուժերի հետախուզության առաջին զորավարժություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այցի ընթացքում Բորդյուժան կտեղեկացնի նաև հունիս-հուլիս ամիսների ընթացքում Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: