Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է. Արմեն Աշոտյան

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ռազմաքաղաքական ստեղծված պայմաններում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան: Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը»,- գրել է նա:

ՀՀ Ոստիկանությունն ահազանգ է ստացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման մասին։ Այս մասինտեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Օպերատիվ քննչական խումբը ներկայումս դեպքի վայրում է, կատարվում են համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր ՍողոմոնյանըYerkirmedia.am-ին տեղեկացրել է, որ Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ, մեկնել է Մոսկվա՝ անձնական գործերով։

Շրջանառվում են տեղեկություններ, որ նախկին նախագահի տան ուղղությամբ նռնակ է նետվել, սակայն այս տեղեկության հաստատում կամ հերքում ոստիկանությունն առայժմ չի տվել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում