Մշակույթ

Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայում

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ՇվեյացարիայիՆյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին տեղեկացրել է ինքը՝ ռեժիսորը: Նոր ֆիլմը կոչվում է «Փակուղի» (Deadlock): Հարություն Խաչատրյանի տեղեկացմամբ`ֆիլմն ապրիլի 19-ին և 20-ին կցուցադրվի «Vision du Reel» փառատոնում:

«Ես սիրում եմ այս փառատոնը: Այն առանձնահատուկ է ինձ համար: Իմ առաջին մրցանակը`«Կոնդ» ֆիլմի համար ստացել եմ Նյոնում»,-նշել է ռեժիսորը:

Ռեժիսոր,սցենարիստ,պրոդյուսեր,ՀՀվաստակավորարտիստՀարություն

Խաչատրյանը ծնվել է 1955 թվականինԱխալքալաքում:1981-ինավարտելէԽ.Աբովյանիանվանմանկավարժական ինստիտուտիկուլտուրայի

ֆակուլտետիկինոյիբաժինը(ՅուրիԵրզնկյանիարվեստանոց):Որպես ռեժիսորիասիստենտևռեժիսորաշխատելէՀայաստանիվավերագրականֆիլմերի կինոստուդիայում,այնուհետև` «ՀայՖիլմ»կինոստուդիայում`որպեսբեմադրող-ռեժիսոր: 2004-ից Երևանի«Ոսկեծիրան»միջազգայինկինոփառատոնիհիմնադիր-տնօրեննէ:Բազմաթիվ փառատոնայինմրցանակներիդափնեկիրէ:Նրա«Վավերագրողը»ֆիլմնարժանացելէ Հայաստանիպետականմրցանակի, «Սահմանը»`ՀՀնախագահիմրցանակին,իսկ2012-ին «Հայակ»մրցանակի`որպեսլավագույնռեժիսորականաշխատանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում