Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանին զեկուցվել է հայկական զինված ուժերում ձեռնարկվող քայլերի մասին: ՀՀ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: