Քիմ Քարդաշյանի քույրերը պայուսակների հավաքածու են թողարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններները, թողարկել են պայուսակների սեփական հավաքածուն: Ինչպես ապրիլի 11-ին հաղորդել Է WWD պորտալը, դրանում ներկայացված են 18 տարբեր մոդելներ՝ փոքրիկ կլատչերից մինչեւ ուսապայուսակներ: Գները տատանվում են 75-ից մինչեւ 450 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քույրերի համար ոգեշնչման աղբյուր են դարձել ճանապարհորդությունները եւ աշխարհի քաղաքները, այդ թվում՝ Լոնդոնը եւ Տոկիոն: Սպասվում Է, որ պայուսակները վաճառքում կհայտնվեն աշնանը, դրանք կներկայացվեն ամբողջ աշխարհի խոշոր հանրահանութներում, օրինակ, Bloomingdale’s-ում, Holt Renfrew-ում, Neiman Marcus-ում եւ Nordstrom-ում:

Մարտի վերջին Ջեններ քույրերը ներկայացրել Էին հագուստի հերթական հավաքածուն: Դրանում տեղ Էին գտել ուսակապերով վառ կարմիր շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն եւ կաշվից պատրաստված իրեր:

Քենդալ Ջենները «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկն Է: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն եւ Givenchy-ն: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ընդգրկել Է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:

Քայլի Ջենները ձեռնարկատեր Է եւ ֆոտոմոդել: 2016 թվականի փետրվարին նա սկսել Է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել բրենդի դեսպանը:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել