Թուրք-ադրբեջանական տանդեմը Եվրոպայի սրտում զբաղված է հակահայկական, ռասիստական գործունեությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ադրբեջանական տանդեմը ժողովրդավար Եվրոպայի սրտում զբաղված է ռասիստական գործունեությամբ:Շվեդիայի թուրք աշխատավորների կազմակերպությունների միությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր» կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Սերգել հրապարակում կազմակերպված ակցիայի ժամանակ Ֆեդերացիայի փոխնախագահ, երկրորդ նախագահ Բարբարոս Լեյլանին հայտարարել է, թե «եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է»:

Լեյլանին համոզմունք է հայտնել, թե իրենց զավակները կմիավորեն «թյուրքական աշխարհը»:«Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մահ հայ շներին, մահ, մահ», -ասել է նա:

Բարբարոս Լեյլանին, որը ներկայացել է որպես «թյուրքմենի զավակ», շնորհակալություն հայտնելով բոլորին ակցիային մասնակցելու համար, ասել է. «Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»:

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը