Մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն. Հովիկ Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, բայց ՀՀ կառավարությունը դատապարտում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Այս մասին ապրիլի 9-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում գյումրեցի երեք նահատակված հերոսների հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Իհարկե լավ կլինի, որ չվաճառեն: Դա իրենց ինքնուրույն գործն է, իրենք են որոշում, բայց մենք` որպես ռազմավարական գործընկեր, հորդորում ենք, հորդորել ենք, որպեսզի իրենք չվաճառեն ադրբեջանցիներին, որ նրանք էլ հնարավորություն չունենան դա օգտագործելու խաղաղ բնակիչների դեմ: Իրոք, լավ չենք համարում, որ իրենք վաճառում են: Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, իրենք երբեք չեն հերքել, որ մեր ռազմավարական դաշնակիցն են, բայց նորից եմ կրկնում ՝ իրոք, մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն, թուրքին, դա վատ բան է, մենք հորդորել ենք, ասել ենք, որ մենք դա լավ չենք ընդունում եւ գտնում ենք ոչ ճիշտ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դաշնակից ընկերը զենք վաճառի Ադրբեջանին, որը օգտագործում է սպանելու խաղաղ բնակիչների, ծերերի, երեխաների. մի երկիր, մի ժողովուրդ, որը կրակում է դպրոցի վրա, սպանում է աշակերտին, դրանից վատ ես կարծում եմ, որեւէ մի պետություն, որեւէ ազգ չեմ տեսել ես նույնիսիկ պատմության մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية Русский

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանն այս տարի մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի ԶՈւ ներկայացուցիչներ

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ

Հայաստանը 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը Խաղաղության համաշխարհային ինդեքսում

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ