Հասարակական

Արցախում հույս են հայտնում, որ զոհվածների դիերի փոխանակման գործընթացը կավարտվի 2-3 օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

 Արցախում հույս են հայտնում, որ զոհվածների դիերի փոխանակման գործընթացը կավարտվի 2-3 օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ ղարաբաղյան կողմում հույս ունեն, որ գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

Ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 8-ին` ժամը 15:00-20:00-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները:

Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում