ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի դիվերսիոն անհաջող փորձի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` մարտադաշտում թողնելով ԱդրբեջանիԶՈւ կապիտանի դին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ մարտադաշտում մնացել է 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովիդին: «Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերիշփմանգծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով ԱդրբեջանիԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերիշփմանգոտումարձանագրվել ենկրակիդադարեցմանշուրջպայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: