Փոքր Մասրիկը հպարտությամբ անմահություն ճանապարհեց իր հերոս զավակ Վրեժ Սարգսյանին

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի հասարակությունը, հարակից համայնքների բնակիչները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, մտերիմներն ու ծառայակից ընկերները, Գեղարքունյաց թեմի հոգեոր դասի ներկայացուցիչները, զինվորական նվագախումբը Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ վերջին հրաժեշտը տվեցին այս տարվա ապրիլի 4-ին Արցախի պաշտպանության դիրքերում հեոսաբար զոհված պայմանագրային զինծառայող Վրեժ Վարդանի Սարգսյանին:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Փոքր Մասրիկի դպրոցում էր տեղադրվել հերոսի աճյունը, ում հերթով խոնարհվում ու հրաժեշտ էին տալիս հազարավոր երախտագետ հայրենակիցներ, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հոգեհանգստյան ու հրաժեշտի կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը, Տեր-Տարոն քահանա Հունանյանը եւ Տեր-Տիրատուր քահանա Հակոբյանը:»Վրեժը հերոս է, քանզի նա երբեք չսասանվեց թշնամու առաջ եւ իր մահով հաղթեց մեզ բնաջնջելու, մեր հողը տրորելու եկած չարագործներին:Սիրելի ծնողներ, հարազատներ, դուք կարող եք արտասվել, բայց ոչ ՝ ողբալ, դուք կարող եք ներքուստ հպարտանալ, որ հիմա մեր առջեւ հերոս է պառկած՝ իր մեծագործությամբ հայրենիքը փրկած զինվոր:Մենք էլ կերազեինք նման փառքով փառավորվել, նման սխրանքով հերոսանալ եւ ճանապարհվել դեպի անմահություն: Հավատացեք, որ նա գնաց անմահություն եւ դասվեց սրբերի շարքում, իսկ ապրողներս պիտի ապրենք եւ մեր պարտքը տանք նրանց՝ շեն պահելով մեր աշխարհը: Հայոց կանայք ու մայրեր, թշնամուն միշտ հաղթելու, Վրեժի գործն ու անունը մշտավառ պահելու համար շատ որդիներ ծնեք, առյուծներ մեծացրեք, միայն այսպես մենք կանգուն ու անսասան կմնանք»-ներկաներին դիմեց Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը:ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի ներկայացուցիչը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հերոսի հորը՝Վարդան Սարգսյանին հանձնեց «Մարտական ծառայության համար» մեդալը, որին Վրեժ Սարգսյանն արժանացել էր հետմահու:

Հերոսի աճյունը հողին հանձնվեց զինվորական կարգով, պատվո համազարկերի ներքո, Փոքր Մասրիկի գերեզմանատանը: «Վրեժը մեր համայնքի լավագուն երիտասարդներից էր՝ աշխատասեր, ընտանեսեր, հայրենասեր:Նա այս կյանքում թողեց երկու որդի, կին եւ ծնողներ, որոնք միշտ զգալու են նրա կարիքն ու կորուստը: Համայնքի ուժերով,շրջակա համայնքների մարդկանց աջակցությամբ հավաքված հանգանակություններով, մեր քաջալերանքով փորձում ենք ամոքել Վրեժի ընտանիքի ցավը, անել հնարավորը, որ նրանք իրենց սփոփված զգան:Վրեժի կորուստն ավելի համախմբեց մեր ազգին, մեր համայնքը: Նրա սուրբ գործի առաջ ոչ միայն պիտի խոնարհվենք, այլ նաեւ մտահոգ լինենք կորստյան ցավի մեջ հայտնված նրա ընտանիքի հոգսերով, քանզի հայրենասիրական սխրանքի դրսեւորումը փոխադարձ վերաբերմունք է պահանջում մեզանից յուրաքանչյուրից»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը:Ըստ Վարդան Մարգարյանի ներկայացման՝ Վրեժ Սարգսյանը մտերիմ ընկերն ու ծառայակիցն էր Արցախում նույն օրը, տեղում ու ժամին հերոսացած Հայոց բանակի զինվոր Հարություն Աբրահամյանի:»Նրանք ոչ միայն ծառայակիցներ էին, այլ նաեւ՝ մտերիմ ընկերներ, ովքեր պայմանագրային զինծառայությունից ազատ օրերին եւս մտերմություն էին անում, հաճախակի բարձրաձայնելով, որ թշնամու հարձակման դեպքում միասին են մարտ մտնելու, միասին էլ հաղթելու կամ զոհվելու են: Ցավոք, այդպես էլ եղավ:Թշնամու արկը եթե նրանցից մի քանի մետր հեռու պայթեր, այս ցավալի կորուստները չէին լինի: Հավերժ փառք մեր հերոսներին»,-ասաց Վարդան Մարգարյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

«Եթե Ուկրաինան այրվի, Մոսկվան նույնպես կայրվի».  Զելենսկին անդրադարձել է Մոսկվային հարվածներին

Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս

Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե

Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը