ԼՂ շփման գոտում գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում այս գիշեր ակտիվ գործողություններ չեն ծավալվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայույթունից:
«Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը»,- ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ: